ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հանրաքվեի հարցով իշխող թիմի առաջ ուլտիմատում է դրվել

Հանրաքվեի հարցով իշխող թիմի առաջ ուլտիմատում է դրվել
07.03.2020 | 14:28

«Հրապարակը» գրում է. «Հանրաքվեի հարցով իշխող թիմին ուղղված քաղաքական ղեկավարության ուլտիմատումը, որ 500 հազարից պակաս ձայն հավաքեք՝ «հետևանքները» ձեր մաշկի վրա եք զգալու՝ պատգամավորները կզրկվեն մանդատներից, նախարարներն ու մարզպետները՝ պաշտոններից, «Իմ քայլում» խլրտոց էր առաջացրել։ Հարցը բուռն քննարկվել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի մոտ, և պատգամավորներից շատերը հասկացրել են, որ հանգիստ կարող են մանդատը վայր չդնել, պարզապես դուրս գալ խմբակցությունից և անկախանալ, ինչպես Արման Բաբաջանյանն ու վերջերս նաև Տիգրան Ուրիխանյանն արեցին»:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ